Ինչպես տեղեկացրեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Մելքոնյանը , պայմանագիրը թերեւս կնքվի արդեն մարտին: Այդ մասին բանակցությունները տարվել են ավելի վաղ, սակայն որոշ պատճառներով գործընթացը հետաձգվել է, իսկ ստացվելիք գումարի նախնական ծավալըՙ 2-3 անգամ կրճատվել: Խոսելով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների մասին` Վ. Մելքոնյանը նշեց, որ մարտի 1-ից նրանց հիմնական մասն արդեն կվերադառնա աշխատանքի, իսկ մարտ ամսվա ընթացքում, ըստ աշխատանքային գրաֆիկի, մյուսները եւս կկանչվեն: Գործարանն ունի շուրջ 3000 աշխատակից: