Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ուսումնամարզական երկրորդ հավաքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մարզումներին զուգահեռ ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 22 ֆուտբոլիստներ, որոնց թվում են նաեւ երկու լեգեոնականներ` զամբիացի ձախ պաշտպան Էմանուել Մբոլան եւ Մոսկվայի «Սպարտակի» մարզադպրոցի սան Արտակ Ալեքսանյանը: Թիմի հետ Դուբայ պետք է մեկներ նաեւ զամբիացի կիսապաշտպան Զիսամբա Լունգուն, սակայն նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել, ուստի նա Հայաստանում մնալ չի կարող:
Ուսումնամարզական հավաքի ժամանակ «Փյունիկում» փորձաշրջան կանցնեն կոտդ՛իվուարցի Զադի Լանդրին եւ էկվադորցի դարպասապահ Դամիան Լանսան: Հավանական է, որ նրանց միանան նաեւ նիգերիացի դարպասապահ Աջիբոյերը, արգենտինացի եւ կոլումբիացի հարձակվողներ: Առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Ռաս Ալ Քայմա» թիմի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ