Լոզանի մարզական իրավարար դատարանը մերժել է Շվեդիայում բնակվող հայազգի ըմբիշ Արա Աբրահամյանի բողոքը, որն ուղղված էր իրեն օլիմպիական բրոնզե մեդալից զրկելու ՄՕԿ-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ Աբրահամյանը դժգոհ լինելով կիսաեզրափակիչ գոտեմարտի մրցավարությունից, պարգեւատրման արարողության ժամանակ մեդալը նետել էր հատակին ու հեռացել էր: Այդ արարքի համար ՄՕԿ-ը նրան զրկել էր բրոնզե մեդալից, որակազրկել էր 2 տարով եւ տուգանել էր 3 հազար շվեյցարական ֆրանկով: Ըստ դատարանի, ՄՕԿ-ը մարզիկի արարքին համարժեք պատիժ է սահմանել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ