«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է 17-ԱՄՅԱ ԼԻԼԻ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ

Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների` ռուսաստանցի գործարար, Մոսկվայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող, ոգելից խմիչքներ ներմուծող «Լուդինգ» ընկերության բաժնետեր Արթուր Վարժապետյանի դստեր` 17-ամյա Լիլի Վարժապետյանի առեւանգումը կանխել են Մոսկվայի իրավապահները: Լիլիի առեւանգման մասին իրավապահներն օպերատիվ տվյալներ են ունեցել եւ հետեւել դեպքերի ընթացքին: Առեւանգման օրը, երբ Լիլին դուրս է եկել Չելոբիտեւսկի մայրուղուն հարակից էլիտար թաղամասի իրենց առանձնատնից, հանցախումբը նրան արդեն սպասել է, սակայն առեւանգման պահին իրավապահները ձերբակալել են հանցագործներին: Վերջիններս աղջկան առեւանգելուց հետո նրա հորից` Արթուր Վարժապետյանից Լիլիին վերադարձնելու համար պահանջելու էին 10 մլն եվրո, այդ մասին իրավապահներին հայտնել է հանցավոր խմբի պարագլուխը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4