«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԵՐՍԵՍ ԱՐՔ. ՊՈԶԱՊԱԼՅԱՆԸ

Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, իր բնակարանում հարձակման է ենթարկվել Մայր աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը:

Ներսես սրբազանի կանչին օգնության է հասել միաբանական շենքի աշխատակիցը, որը Սրբազանին հայտնաբերել է հատակին ընկած` ծանր վիճակում: Հանցագործը սրբազանի բնակարան մուտք է գործել վստահության չարաշահման եղանակով, կողոպուտի նպատակով:

Ներսես սրբազանը շտապօգնության մեքենայով անմիջապես փոխադրվել է Էջմիածնի հիվանդանոց, այնուհետեւ` «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր հաստատվել է, որ սրբազանը նախնական ախտորոշմամբ ուղեղի կաթված է ստացել: Բժշկական քննությունը սրբազանի մարմնի վրա հարվածի հետքեր չի հայտնաբերել:

Հանցագործը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Սրբազանի վիճակը ծանր է:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է իր բարեպաշտ զավակներին` աղոթելու Ներսես սրբազանի շուտափույթ ապաքինման եւ քաջառողջության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4