«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2009-02-19 | #29, 2009-02-20 | #30, 2009-02-21


«ՀԱՅՔ»-Ը ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

Թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրենց այցելել են ԴԱՀԿ ծառայության 4 աշխատակիցներ եւ տեղեկացրել, որ «Գինդ» տպարանը հայցադիմում է ներկայացրել, խնդրելով ապահովել «Հայքի»` տպարանին ունեցած պարտքի մարումը եւ միաժամանակ պահանջելով թույլ չտալ պարբերականի տպագրությունը մեկ այլ տպարանում:

Նազարյանը վստահեցրեց, որ մինչ այդ իրենց ծանուցում չէր տրվել թերթի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: Նա հատուկ շեշտեց, որ «Գինդ»-ի հետ մի քանի օր առաջ բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել պարտքը մինչեւ ապրիլի 1-ը մարելու մասին: Պարտքը, ըստ խմբագրի, կուտակվել էր անցած տարվա ընթացքում` «հասկանալի մի շարք պատճառներով, որովհետեւ թերթի տպագրությունը արգելվեց երեք շաբաթով, դրանից հետո` քաղբանտարկյալներ, ճնշումներ, բռնաճնշումներ, այդ ամենը «Հայք»-ի վրա շատ լուրջ անդրադարձավ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4