Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը , ասոցիացիան 5 տարվա պատմություն ունի, որի անդամն է նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտը: Խորհրդակցությունը կլինի եռօրյա, կմասնակցեն ոչ միայն ԱՊՀ երկրների, այլեւ նախկին սոցճամբարի երկրների` Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Բուլղարիայի, ինչպես նաեւ Բելգիայի պատմաբանները: Անցած տարի այն կայացել էր Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը հայազգի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն է` ՌԴ Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրենը, ում առաջարկով էլ այս տարի խորհրդակցության նիստը որոշվել է անցկացնել Երեւանում: