ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձորի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մարզահամալիրի շոգեբաղնիքից բերման են ենթարկվել 1960-ին ծնված Սուսաննա Ժ.-ն, 1974-ին ծնված Լիանա Ն.-ն եւ 1972-ին ծնված Անուշ Մ.-ն:
Պարզվել է, որ Սուսաննա Ժ.-ն` Վանաձորի մարզահամալիրում գործող «Հրահան» ՍՊԸ տնտեսվարը, մարզահամալիրի շոգեբաղնիքը 2008-ից մինչ օրս պարբերաբար, շահույթ ստանալու նպատակով, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է Լիանա Ն.-ին, Անուշ Մ.-ին, 1963-ին ծնված Դալիդա Թ.-ին եւ 1974-ին ծնված Անահիտ Դ.-ին:
Կատարվում է հետաքննություն: