«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ

«Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակն առաջին անգամ դատական գործ է հարուցել Deutsche Bank եւ Dresdner Bank բանկերի նկատմամբ` դրանցում ավանդներ ներդրած ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման նպատակով: Գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանն «Արմենպրեսին» տեղեկացրեց, որ բանկերի հետ իրավական բանակցություններն ընթացել են վերջին երեք տարիների ընթացքում, ակնկալվում է, որ գործը երդվյալ ատենակալների վճռին կարժանանա 2010-ի ապրիլին: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հատուկ օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հայ ավանդատուներին պահանջներ ներկայացնել մինչեւ 2016-ը: Գրասենյակը վարել եւ հաջողությամբ է պսակել ամերիկյան «Նյու Յորք լայֆ» ընկերությունից զոհերի ժառանգների փոխհատուցման գործընթացը: «Վիկտորիա» կյանքի ապահովման գերմանական ընկերության դեմ դատական գործընթացը գրասենյակը բացել էր դեռեւս 2001-ին: «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության դատական գործընթացը գրասենյակը բացել է 2001-ին` 2007-ին հաստատվելով 17,5 միլիոն դոլարի չափով: Բրիտանական ապահովագրական ընկերությունների միության` AVIVA-ի դեմ եւս դատական գործընթաց է սկսվել :


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4