Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել: Անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար եւ տապալել 8 գերեզմանաքարեր: Գերեզմանատան տնօրենությունը դեպքի կապակցությամբ դիմել է Էյուբի ոստիկանությանը: Հիշեցնենք, որ նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար, հաղորդում է «Նոյյան տապանը»: