Պրահայում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցած Նորայր Բախտամյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորությունից կրակահերթում Նորայրը 82,5 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Չեմպիոն հռչակվեց Սերբիայի ներկայացուցիչ Անդրեյ Զլատիչը: Արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներ դարձան իտալացի Մաուրո Բադարաչին եւ ռուսաստանցի Վլադիմիր Իսակովը:
Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էին 41 երկրների 700 մարզիկներ: Առավել հաջող հանդես եկան Ռուսաստանի մարզիկներըՙ նվաճելով 4 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ