«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ԹՈՓԱԼՈՎԸ ԿՐԿԻՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Սոֆիայում մեկնարկել է Թոփալով-Կամսկի շախմատային մրցախաղի 2-րդ շրջանը: 5-րդ տուրում Թոփալովը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Բուլղարացի գրոսմայստերին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ, որը 55-րդ քայլին հանձնվեց: Այսպիսով, Թոփալովը հաշվի մեջ կրկին առաջ անցավՙ 3-2: Մրցախաղի ավարտին մնացել է 3 պարտիա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4