Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեւոն Փաչաջյանը 5 ամիս վարձավճարով խաղալու է նորվեգական «Ֆրեդրիկստադում»: Նրա նորամուտը թիմի կազմում կայացավ շվեդական «Գյոթեբորգի» հետ ընկերական մրցախաղում: Լեւոնն ընդգրկվել էր թիմի մեկնարկային կազմումՙ հանդես գալով 25 համարի մարզաշապիկով: Խաղն ավարտվել է «Գյոթեբորգի» հաղթանակով (6-2): «Ֆրեդրիկստադից» երկու գոլերն էլ խփել է Դոմինիկ Ադիյան, ընդ որում 2-րդըՙ Փաչաջյանի փոխանցումով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ