Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Կղզիների գլխավոր խորհրդի անդամության հավակնորդ է հայազգի Ավետիս-Գեւորգ Հիլքաթը : Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, Ավետիս Հիլքաթը այցելել է Գնալը կղզի եւ հանդիպել բնակիչների հետ: Այնուհետեւ նա իր նախընտրական քարոզչական պաստառներն է փակցրել կղզու շուկայի պողոտայի խանութների ապակիներին, մյուս թեկնածուների նկարների կողքին: Սակայն հաջորդ օրը վերադառնալով կղզիՙ Հիլքաթը տեսել է, որ իր փակցրած բոլոր պաստառները պատառոտված են, ի տարբերություն մյուս թեկնածուների նկարների: Չնայած այս միջադեպին, Ավետիս-Գեւորգ Հիլքաթը, ով տարիներ շարունակ հասարակական գործունեություն է ծավալել, շարունակելու է պայքարել` մարտի 29-ին հաջողության հասնելու համար, հաղորդում է «Նոյյան տապանը»: