ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը փետրվարի 27-ին կժամանեն Երեւան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, հանգստյան օրերին համանախագահները հանդիպումներ կունենան Ստեփանակերտում: Մարտի 2-ին նրանք կրկին կժամանեն Երեւան` հանդիպումներ ունենալու Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: