«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների մակարդակով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը դրական լուծում է ստացել: Այս մասին երեկ հայտնեց Հայաստանի երկաթուղիները կառավարող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար Շեւքեթ Շայդուլինը : Ըստ նրա, բացի ավտոմայրուղիներից Հայաստանը նաեւ տարանցման լրացուցիչ հնարավորությունների կարիք ունի, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղու հավանական վերաբացմանը, Շ. Շայդուլինը նշեց, որ Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերականգնումը ընթանում է երկրի ամբողջ ենթակառուցվածքների վերականգնման շրջանակում: Իսկ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, Շ. Շայդուլինի խոսքերով, ներկայումս չունի համապատասխան ֆինանսավորում եւ «երկաթուղին այսօր սկզբունքորեն չի կառուցվում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4