Հայ գաղթաշխարհի պատմության» 3-րդ եւ «Հայ պարբերական մամուլ»-ի 2-րդ հատորները պատրաստ են հրատարակության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը , «Հայ գաղթաշխարհի պատմության» եռահատոր ժողովածուի երրորդ հատորը կանդրադառնա Ամերիկայի հայ գաղթօջախներին: Առաջին երկու հատորները ներկայացնում են Ռուսաստանի ու Եվրոպայի հայ համայնքները: «Մեր պատմագրությունը հասավ այնպիսի մի մակարդակի, որ մենագրությունների մակարդակով զանազան վիճահարույց խնդիրներ գտան իրենց լուծումները: Այժմ մենք փորձում ենք գրել ընդհանրացնող աշխատություններ, որոնք կամբողջացնեն այդ մենագրությունները», նշեց ինստիտուտի տնօրենը: Նրա տեղեկացմամբ, շուտով կսկսվեն «Հայ պարբերական մամուլի» եռահատորյակի երրորդ հատորի աշխատանքները: