Սոֆիայում ընթացող Գատա Կամսկու եւ Վեսելին Թոփալովի մրցախաղի 6-րդ պարտիան ոչ-ոքի ավարտ ունեցավ: Սեւերով խաղացող Վեսելին Թոփալովը որոշ առավելություն ուներ, սակայն չկարողացավ հաղթանակի հասնելու ուղիներ գտնել: Իսկ Կամսկին հավերժական շախի շնորհիվ պարտիան ավարտեց ոչ-ոքի: 6 տուրից հետո Թոփալովը մրցախաղը շահում է 3,5-2,5 հաշվով: Մրցամարտի ավարտին մնացել է 2 տուր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ