«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

«Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկության խմբային մրցաշարի ավարտական խաղում «Գանձասարը» հանդիպեց «Աշգաբադի» հետ: Վերջինս արդեն ապահովել էր տեղը կիսաեզրափակիչում, ուստի ասպարեզ էր դուրս բերել երկրորդ կազմը: Այդ խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: «Գանձասարին» միայն ավելացված ժամանակում հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Վիրգին Մարշավելան, որի խփած գոլի շնորհիվ «Գանձասարը» կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: Այսօր կապանցիները կմրցեն Ռիգայի «Սկոնտոյի» հետ: Վերջինս 2-0 հաշվով հաղթել էր ԹԹՀՄ-ին:

Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում էլ «Գանձասարը» մրցակիցների հետ ոչ-ոքի էր խաղացել: «Փարվոզի» հետ հանդիպման ժամանակ դարպասները մնացել էին անառիկ, իսկ Բահրեյնի երիտասարդական հավաքականի հետ մրցավեճում կողմերը մեկական գնդակ էին խփել: Ի դեպ, «Գանձասարի» ընդհանուր հաջողությանը նպաստեց նաեւ Բահրեյն-«Փարվոզ» խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը (2-2): Ընդ որումՙ Բահրեյնի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրել էին ավելացված ժամանակում: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Թուրքմենստանի երկու ուժեղագույն ակումբներըՙ «Աշգաբադն» ու ԹԹՀՄ-ն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4