«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ԿԱՄԵՐՈՒՆՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ԽԱՂԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ֆուտբոլի տարբեր հասակային կարգի հավաքականների նախկին դարպասապահ, կամերունցի Էդիմա Ապուլա Բետեն հայտարարել է, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան նրան ստիպել է խաղալ Հայաստանի հավաքականների կազմում` դիմելով շանտաժի: Ըստ ֆրանսիական մամուլի` նա այս մասին ասել է այն բանից հետո, երբ, ներկայումս հանդես գալով «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլի ակումբի կազմում, հրավեր է ստացել մասնակցելու Կամերուն-Գվինեա ազգային հավաքականների ընկերական խաղին Կամերունի թիմում, ինչը ֆուտբոլիստին արգելվել է` մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի հավաքականների կազմում հանդես գալու պատճառաբանությամբ: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, մեկնաբանելով այս լուրը, «Արմենպրեսին» ասել է. «Դա սուտ է, եթե կամերունցի ֆուտբոլիստին իրոք ուժով ստիպում էին խաղալ Հայաստանի հավաքականների կազմում, ապա ո՞վ էր խանգարում նրան, մասնակցելով մեր թիմերի կազմում արտագնա խաղերին, այցելել ոստիկանություն եւ համապատասխան հայտարարություն անել», նշեց Ա. Մինասյանը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում հայտնեցին նաեւ, որ ֆրանսիացի լրագրողները դեռ անդրադառնալու են այս պատմությանը եւ լիովին կպարզաբանեն, քանի որ բացառված չէ նաեւ թյուրիմացությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4