«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Առեւտրաարդյունաբերական պալատում, առաջին անգամ Հայաստանում, կգործի արբիտրաժային դատարան: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը , արբիտրաժային դատարանը կոչված է ավելի կարճ ժամկետում, ավելի քիչ ծախսերով է արդարացի լուծում տալ գործարարների միջեւ ծագած բոլոր վեճերին: Այս դատարանի դատական նիստերը կանցկացվեն դռնփակ, սակայն վերջնական վճիռը կհրապարակվի: Կարեւորելով արբիտրաժային դատարանի դերը` Ա. Վարդանյանը նշեց, որ Հայաստանում հաճախ են ընկերությունների միջեւ վեճեր ծագում, հետեւաբար, շատ կարեւոր է, որ գործի մի մարմին, որը, բացի որեւէ ընկերության օգտին վճիռ կայացնելուց, նաեւ կողմերի միջեւ հաշտեցման եզրեր փնտրի: Գործարարներն իրենց վեճերը ցանկության դեպքում կարող են լուծել նաեւ այլ դատական կառույցներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4