Նշված գումարից միայն 1 մլրդ 635 մլն-ն է ուղարկվել ոչ առեւտրային նպատակով: Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը , 2007-ին ոչ առեւտրային նպատակով ուղարկված տրանսֆերտների թիվը կազմել է 1 մլրդ 379 մլն, 2006-ի` 960 մլն դոլարի համեմատ: 2008-ին ոչ առեւտրային նպատակով ուղարկված տրանսֆերտների թիվը 2007-ի նկատմամբ աճել է 23.9 տոկոսով, 2007-ին 2006-ի նկատմամբ` 37.3 տոկոսով: Դրամական փոխանցումների գերակշռող մասը` 85 տոկոսը, ստացվել է Ռուսաստանից, որին հաջորդում է ԱՄՆ-ը` 4 տոկոսով: 2008-ին կրճատվել են եվրոպական երկրներից ստացված դրամական փոխանցումները: Գ. Եգանյանը նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով 2009-ին կկրճատվեն դրամական փոխանցումները: Ճգնաժամի հետեւանքով, ըստ Գ. Եգանյանի, մարդկանց հիմնական ներհոսքը Հայաստան կսկսվի մարտ-ապրիլ ամիսներին: