«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԵՎՍ 35 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պարզեցված համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից (IDA) Հայաստանին հատկացվել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, օրերս Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին հատկացվելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով, ինչպես նաեւ երկրին տրամադրվելիք 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը համաձայնություն են ձեռք բերել 525 միլիոն դոլարի վարկեր տրամադրելու շուրջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4