«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱՑԻԿ

Երեկվանից փոստային շրջանառության մեջ է դրվել Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (1957-1993) նվիրված նամականիշով միակողմանի բացիկը: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին «Հայփոստ» ընկերությունից, բացիկի հեղինակը Հարություն Սամուելյանն է, այն բազմագույն է, չափսը` 148/104 մմ, անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1200: Բացիկը կարելի է ձեռք բերել «Հայփոստի» փոստային բաժանմունքներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4