«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ԿԱԹՈԼԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Կաթոլիկ եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնը ներողություն է խնդրել իր հրապարակային ելույթների համար, որոնց ընթացքում ինքը ժխտել է հրեաների ողջակիզման` Հոլոքոսթի փաստը: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

«Տիրոջով եմ երդվում, որ զղջում եմ ասածիս համար», հայտարարել է Վիլյամսոնը, ներողություն խնդրելով բոլոր նրանցից, ում վիրավորել են իր պնդումները:

Սուրբ Պիոս 10-րդի եղբայրության անդամ Ռիչարդ Վիլյամսոնը անցյալում քանիցս կարծիք էր հայտնել, թե նացիստների համակենտրոնացման ճամբարներում սպանվել է ոչ թե 6 մլն, այլ 200-300 հազար հրեա: Բացի դրանից, նա պնդել էր, թե ճամբարներում գազախցիկներ չեն օգտագործվել:

Վիլյամսոնն այդ պնդումներն արել էր Շվեդիայի հեռուստատեսության եթերում: Դրանից հետո Սուրբ Պիոս 10-րդի եղբայրության ղեկավարությունն աճապարել էր սահմանազատվել եպիսկոպոսից, հայտարարելով, թե նա արտահայտել է լոկ իր անձնական կարծիքը:

Հովհաննես Պողոս 2-րդ պապը Վիլյամսոնին հեռացրել էր կաթոլիկ եկեղեցուց, բայց 2009-ի հունվարի 24-ին Բենեդիկտոս 16-րդ պապը նրան վերադարձրել էր եկեղեցի, դրանով իսկ բողոքի ալիք բարձրացնելով հրեական միջավայրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4