Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը , վերոնշյալ որոշմամբ դատարանը փաստել է, որ նշված գործի նյութերից երեւում է, որ քրեական գործն ընդդատյա է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին: Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով, իսկ դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնարին լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ նախագահի 2009-ի փետրվարի 27-ի հրամանագրով դատավոր Մ. Մարտիրոսյանը մարտի 1-ից նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, եւ այս քրեական գործով դատական քննությանը դատավորի մասնակցությունը հնարավոր է: Հետեւաբար գործի քննությունը պետք է շարունակել դատարանի նույն կազմով: Յոթ մեղադրյալների գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ մարտի 4-ը: