Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Վարդգես Գասպարին մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, որտեղ բողոքի քննությունը շարունակվելու է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գասպարիի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ներկայումս գործը ուղարկված է դատաձեռագրաբանական փորձաքննության: