«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ

Հանձնաժողովը դիմում է խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնողներին, շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին եւ արտադրողներինՙ ձեռնպահ մնալ դրամի լողացող փոխարժեքին վերադառնալու պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: «Շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի արձագանքը չի ուշանա», ասվում է հայտարարության մեջ: Խոսքն առաջին անհրաժեշտության 40 ապրանքների մասին է, որոնց նկատմամբ հանձնաժողովը դիտարկում է իրականացնում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4