«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ՀԲ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ԼՈՂԱՑՈՂ ՓՈԽԱՐԺԵՔԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Այս առթիվ ՀԲ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ փոխարժեքի ճշտումն անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Դա «կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե՛ համաշխարհային, թե՛ տեղական շուկաներում եւ այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման եւ կայունացման համար»: ՀԲ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամին բավականին ուժեղ դիրքերից, շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի: Այնուհետեւ հիշատակվում է ՀԲ-ից Հայաստանին վերջերս տրամադրած 525 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը (տեսՙ վերեւում) եւ պատրաստակամություն հայտնվում առաջիկայում եւս աջակցելու Հայաստանում բարեփոխումների ընթացքին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4