«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ-ՍՐՃԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 45-ՈՒՄ

«ART salon Jerom» պատկերասրահ սրճարանը երեկ այցելուներին հրավիրում էր ներսՙ «Ազգի» հարեւանությամբ, Հանրապետության 45 հասցե, դեռ փողոցից հնչող դասական երաժշտության դաշնամուրային կատարումով: Իսկ արդեն ներսում ժամանակակից նկարիչների ստեղծագործություններն են ցուցադրված: Պատկերասրահում մշտական ցուցադրություն է գործելու, հաճախակի կազմակերպվելու են նաեւ անհատական ցուցահանդեսներ: Կազմակերպիչները մտադիր են պատկերասրահում մտերմիկ մթնոլորտ եւ զրուցելու միջավայր ստեղծել: «ART salon Jerom»-ի այցելուները, բացի ժամանակակից գեղանկարչական աշխատանքներ դիտելուց, կկարողանան ունկնդրել նաեւ դասական երաժշտությունՙ վայելելով ավելի քան 15 տեսակի սուրճ: Ի դեպ սուրճը մատուցվելու է յուրահատուկ պատրաստմամբ ու ձեւավորմամբ որպես զրույցի առիթ եւ այս կամ այն նկարչի կենսագրությանն ու գործունեությանը ծանոթանալու հնարավորությունՙ յուրաքանչյուր տեսակի սուրճ կրելու է որեւէ հայտնի նկարչի անուն եւ ըստ այդմ էլ այցելուն ստանալու է տվյալ նկարչի մասին գրառված տվյալներ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4