Այսօր Արմավիրում կտրվի արդեն ավանդական դարձած Հունան Ավետիսյանի ֆուտբոլի հուշամրցաշարը: Մասնակից վեց թիմերից միայն «Շիրակն» է ներկայացնում բարձրագույն խումբը: «Շիրակը» միակն է, որ հնարավորություն չի ունեցել արտերկրում ուսումնամարզական հավաք անցկացնելու, ուստի մրցաշարը թիմի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ձեռք բերելու եւ ուժերը փորձարկելու միակ հնարավորությունն է:
«Շիրակը» հանդես է գալու առաջին խմբում, որտեղ գյումրեցիների մրցակիցներն են լինելու «Շենգավիթն» ու «Բանանց-3-ը»: 2-րդ խմբում մրցավեճի կբռնվեն «Իմպուլսը», «Բանանց-2-ն» ու «Միկա-2-ը»: Մրցաշարի մեկնարկը կտրվի այսօր ժամը 14-ին կայանալիք «Շիրակ»-«Բանանց-3» հանդիպումով: Խմբերի հաղթողները մարտի 10-ին եզրափակիչում կվիճարկեն պատվավոր մրցանակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ