Իռլանդիայի Metro Eireann թերթն իր վերջին համարում հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված, որում տպագրվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի ընդարձակ հարցազրույցը, հաղորդում են ԱԳՆ-ից: Հարցազրույցում դեսպանն անդրադառնում է հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների զարգացման առավել խոստումնալից ոլորտներին եւ հնարավորություններին, Իռլանդիայում սակավաթիվ հայ համայնքի գործունեությանը: Հատուկ հիշատակության են արժանանում Դուբլինի Չեստեր Բեթի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը: Վահե Գաբրիելյանը հանգամանալից անդրադառնում է նաեւ արցախյան հիմնահարցի արմատներին եւ բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը եւ դրա հետեւանքով ձեւավորված սփյուռքի եւ Հայաստանի հարաբերություններին: Դեսպան Գաբրիելյանի հետ հարցազրույցին կարելի է ծանոթանալ Լոնդոնում ՀՀ դեսպանության ինտերնետային www.amrnianembassy.org.uk կայքում: