Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, կասեցվել է Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտի, «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Ագրոբիզնեսի եւ մենեջմենթի ակադեմիայի, Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի, «Ֆիրդուսի» համալսարանի, Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի, Երեւանի «Նավասարդ» ինստիտուտի, «ԵՐԱ» բիզնեսի եւ քաղաքականության ինստիտուտի, նաեւ` «Վիլյամ Սարոյան» համալսարանի, Երեւանի նորարարական տեխնոլոգիաների համալսարանի, «Երեւան» համալսարանի բարձրագույն մասնագիտական գործունեության լիցենզիաների գործողությունը: Նույն եզրակացության հիման վրա կասեցվել է նաեւ Երեւանի մշակույթի համալսարանի լիցենզիայի գործողությունը` «Օտար լեզու եւ գրականություն», Լ. Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը` «Դիզայն», «Օտար լեզու եւ գրականություն» մասնագիտությունների մասով: