«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱԼՌՕՍԱ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսաստանյան խոշորագույն ընկերությանՙ ԱԼՌՕՍԱ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա ԱԼՌՕՍԱ-ից ալմաստի հումք ձեռք բերելու եւ դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովելու անհրաժեշտ հումքով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Սերգեյ Վիբորնովի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են վարկի պայմանները լրացուցիչ քննարկելՙ ե՛ւ վարկատուի, ե՛ւ վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը: Սերգեյ Վիբորնովի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4