72 տարեկանին երեկ մահկանացուն է կնքել ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, լեգենդար պարող, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Վարազդատի Չանչուրյանը:
Անմոռանալի էին նրա անզուգական, անհավատալի թվացող պարաթռիչքները «Բերդ», «Կինտոներ», «Սարդարապատ», «Անահիտ եւ Վաչագան» եւ այլ բեմականացված պարերում: Մեր Սուրենը. այսպես էր նրան կոչում ժողովուրդը: Երկար տարիներ անսամբլի պարբաշին է եղել նա եւ իր հետեւից ամուր պարսպի նման տարել ոչ միայն իր պարընկերներին, այլ ողջ հայությանը: