Ֆրանսիական Կապել լա Գրան քաղաքում ընթացող շախմատի մրցաշարին մասնակցող 611 շախմատիստների թվում են հայ շախմատիստներ Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Քարամյանը (Ֆրանսիա) եւ Դավիթ Հարությունյանը (Վրաստան): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
5 տուրից հետո շախմատիստների մեր եռյակը վաստակել է 4 միավոր եւ գտնվում է առաջատարների շարքերում: Իսկ աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ