«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ՄԱՐՏԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

Ինչպես հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, Վաշինգտոնում գտնվող սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ Ներկայացուցիչների պալատի ԱՄՆ-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարի Քիրքին հայտնել են, որ խմբի անդամները շարունակելու են իրենց աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ մտադիր են մարտ ամսին նոր բանաձեւ ներկայացնել:

Կոնգրեսական Աննա Էյշուի հետ սփյուռքի նախարարի հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, կովկասյան տարածաշրջանի կայունությանը, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Կոսովոյում եւ Իրաքում հայկական զորքերի ներկայությանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4