«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


«ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՓՈԽԵԼ ԱՅՍ ՄԹՆՈԼՈՐՏԸ...»

Երեկ ՀՀ Կառավարության նիստը վարել է վարչապետ Տիգրչան Սարգսյանը, նախքան նիստն սկսելը, վարչապետն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նշելով, «Ազգային հերոս, պետական եւ քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը վառ անհատականություն էր եւ անուրանալի է նրա անձնական ներդրումը մեր պետության եւ, մասնավորապես, բանակաշինության գործում։ Նա խիզախ եւ համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին եւ հաջողությամբ լուծում։ Եվ այսօր մի պահ երեւի թե խորհելու տեղ կաՙ արդյո՞ք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղել ենք դասեր։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համար։ Արդյո՞ք մենք զգում ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձեւավորենք հանդուրժողականության մթնոլորտ։ Ես քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը եւ իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներՙ ձեւավորելու այդ մթնոլորտը։ Իհարկե, անհրաժեշտ է քննադատություն։ Անհրաժեշտ է, որ լինի խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կողքից կարողանա տեսնել եւ բացահայտել իր սեփական սխալներն ու թերությունները։ Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը եւ տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակՙ վիրավորել դիմացինին, մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիք ունենք։ Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխել։ Ես ինքս 5 տարի եղել եմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ։ Ես ինքս ինձ մեղավոր եմ համարում շատ բաներում եւ հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար։ Մենք պետք է լինենք հանդուրժողա¬կան, մենք չպետք է այրենք համագործակցության կամուրջները։ Հայ ժողովրդի պատմության դասերն այսպիսին ենՙ հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցություն»։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4