Փետրվար ամսվա հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանությունը կկայանա մարտի 6-ին: Շահող թվերի մասին տեղեկատվությունը կհրապարակվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am): Հիշեցնենք, որ շահող քաղաքացին պետք է բանկ ներկայացնի անձնագիրը, հանձնի պատճենը եւ ՀԴՄ կտրոնի բնօրինակը: Միայն նշված պահանջները կատարելու դեպքում բանկը կիրականացնի վճարումները: Ըստ «Արմենպրեսի», առաջին վիճակահանությամբ 5 մարդ շահել է 500 հազ., 8 մարդ` 50 հազ., 111 մարդ` 20 հազ. եւ 1 417 մարդ` 5 հազ. դրամ: Այս տարվա հունվարին 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաներով գրանցված շրջանառությունն ավելացել է 9 մլրդ դրամով` շուրջ 70 տոկոսով:
«Ազգ» -ի ընթերցողները շահող թիվը կարող են գտնել վաղվա համարի 1-ին էջում: