Սպարապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 50 տարեկան, եթե դավադիր ահաբեկչի գնդակից չզոհվեր: Դեռ որքան ծրագրած գործեր ուներ անելու, ավա՜ղ, մնացին անկատար:
Մարտի 5-ի վաղ առավոտյան Երեւանի ԵԿՄ-ն մարդաշատ էր: Սպարապետի զինակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցինՙ այցելելով Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, գլխահակ, մեկ րոպե լռությամբ Եռաբլուրում հարգեցին նրա հիշատակը ու շտապեցին զորամասերՙ հանդիպումների:
Երեկ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնը մարդաշատ էր ու մարդկանց հոսքը չէր դադարում: Այցելուների թվում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, սպարապետի մարտական ընկերները: Երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հուշ-երեկո նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին:
Երեկ տոնական միջոցառում տեղի ունեցավ նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ