Վազգեն Սարգսյանի 50-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները մարտի 5-ին այցելեցին «Եռաբլուր» պանթեոն եւ ծաղիկներ դրեցին սպարապետի շիրիմին: ՀԱԿ-ի ղեկավարներից «Եռաբլրում» էր Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ինչպես տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, այդ կուսակցության ղեկավարը` սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը, մեկնել էր Արցախ, ուր հրավիրված էր մասնակցելու Վ. Սարգսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին: Իսկ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է Ֆրանսիայում, ուր մասնակցում է ՀԱԿ-ի ակտիվ մասնակից, սփյուռքահայ հայտնի բանաստեղծ Զուլալ Գազանճյանի հուղարկավորությանը, հաղորդում է «Նոյյան տապանը»: