ԳԱԱ սփյուռքի բաժինը ստեղծում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների եւ օտարերկրյա պետություններում ակտիվ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հայազգի գիտնականների տվյալների բանկ: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին լրատվական ծառայությունից, ՀՀ ԳԱԱ կայքէջում` www.sci.am, կզետեղվեն տվյալներ սփյուռքահայ գիտնականների ներկայիս աշխատավայրի, զբաղեցրած պաշտոնի, այլ երկրների գիտական կազմակերպություններին անդամակցելու մասին: Այժմ բաժինը զբաղվում է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին արտասահմանյան անդամների մասնակցության կազմակերպչական հարցերով: ԳԱԱ սփյուռքի բաժինը ստեղծվել է 2008` ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշմամբ: