ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան հաջորդ տարվանից կդադարեցնի իր համերգային գործունեությունը: Երեկ Թբիլիսի-Մոսկվա-Երեւան-Բաքու-Քիշնեւ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց երգչուհին, նման որոշում կայացնելու պատճառը առողջական խնդիրներն են. նա չի կարողանում ինքնաթիռով կամ նավով համերգային հյուրախաղերի գնալ սրտի պատճառով, բացի դրանից բազմաթիվ վիրահատություններից նաեւ ձայնի խնդիր է առաջացել: Այս տարի երգչուհին նշում է ծննդյան 60-ամյակը, ինչի առթիվ նա մինչեւ 2010-ի ապրիլ ամիսը 3 համերգով հանդես կգա Կրեմլում, ապաՙ ԱՊՀ երկրներում: Հինգ համերգային ծրագրով Ա.Պուգաչովան կլինի նաեւ Միացյալ Նահանգներում, հաղորդում է «Արմենպրեսը»: