Ֆրանսիական Կապել լա Գրան քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Հովհաննես Դանիելյանը սեւերով հաղթեց Յուրի Սոլոդովնիչենկոյին եւ վաստակեց 5 միավոր: Ֆրանսիայում բնակվող Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Միխալ Օլցեւսկու հետ: Նա ունի 4,5 միավոր: Իսկ ահա 4 միավոր ունեցող վրացահայ Դավիթ Հարությունյանը պարտվեց Ստեպեն Գորդոնին:
6 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Յուրի Վովկն է, որն ունի 5,5 միավոր: Նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Եվգենի Միրոշնիչենկոյի հետ: Առաջատարից կեսական միավորով հետ են մնում Հովհաննես Դանիելյանը, Ստեպեն Գորդոնը, Մարկ Դեգրավեն, Մանուել Լեոնը եւ Մարատ Ձումաեւը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ