Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են հրավիրվել 1975-ին ծնված Էլմիրա Բ.-ն, 1980-ին ծնված Լուսինե Ա.-ն եւ 1972-ին ծնված Արեւիկ Ս.-ն: Պարզվել է, որ Բագրատունյաց փողոցում գործող «Կոսմոս» ՍՊԸ-ին պատկանող շոգեբաղնիքի աշխատակիցները, 2007-ի հունիսից մինչեւ ս/թ մարտն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով հյուրանոցը տրամադրել են ինչպես թվարկված, այնպես էլ մի շարք այլ կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Կատարվում է նախաքննություն: