«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի առիթով սրտանց շնորհավորում ենք բոլոր մայրերին, քույրերին ու աղջիկներին: Ցանկանում ենք բոլորին քաջառողջություն, հաջողություն եւ, իհարկե, գեղեցկություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի նրանց սրտերում, եւ նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին: Նրանց ուժ ու կորովՙ դիմակայելու ներկայիս տնտեսական եւ ապրուստային դժվարությունները: Թող Աստված պահի ու պահպանի բոլոր տիկնանց ու օրիորդներին` բյուր բարիքներով բարեզարդի նրանց կյանքը:

Սերն ու խաղաղությունը թող լինեն բոլոր մայրերի հետ: Համբերություն` 2009-ի դժվարությունները հաղթահարելիս:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4