«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Արգենտինայի արդարադատության նախարարության` Խտրականության, օտարազգիների նկատմամբ թշնամության եւ ռասայականության դեմ պայքարի ազգային ինստիտուտի (INADI) տնօրեն Մարիա Խոսե Լուբերտինոն հայտարարել է, որ օրենքի նախագիծ են պատրաստել` «Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը եւ Արգենտինայում ռազմական դիկտատուրայի ժամանակաշրջանում պետական ահաբեկչության մերժումը հանցագործություն համարելու մասին»: «Արգենտինայի հրեական միությունների տանիք» (DAIA) կազմակերպության գլխավոր քարտուղար եւ INADI-ի ղեկավարման խորհրդի անդամ Միգել Անգել Զեխիի աջակցությամբ օրինագծի քննարկումներն արդեն սկսված են եւ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացվի այդ երկրի խորհրդարանի հաստատմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4