«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ՄԱՐԻԻՆՅԱՆԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ

Զատկական փառատոնի նախաձեռնող եւ գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը մտադիր է Մարիինյան թատրոնի նվագախմբի եւ մենակատարների հետ այցելել Երեւան: Սա փառատոնի առաջին հյուրախաղը կլինիՙ ծրագրված երկու համերգով, չնայած Գերգիեւը պատրաստ է երեւանյան համերգների թիվը կրկնապատկել: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Գազետան»: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Զատկական փառատոնն այս տարի կներառի Ռուսաստանի 28 քաղաքՙ Մուրմանսկից մինչեւ Խաբարովսկ: Համերգները կլինեն 100-ը, 10 երկրների 500 կատարողների մասնակցությամբ: Ինքըՙ Գերգիեւը Մարիինյան թատրոնի նվագախմբի եւ մենակատարների հետ կլինի 11 քաղաքներում, երիտասարդ երգիչների ակադեմիայի արտիստներն էլ հանդես կգան 9 քաղաքներում, իսկ երգչախմբային ելույթներ կլինեն 12 քաղաքներում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4