ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի նախաձեռնությամբ շախմատի Գրան պրիի մրցաշարեր կանցկացվեն նաեւ կանանց համար: Դրանցից առաջինը կմեկնարկի այսօր Ստամբուլում: 12 մասնակիցների թվում է գրոսմայստեր Էլինա Դանիելյանը (2496): Նա իր վարկանիշով մասնակիցների մեջ Ժու Չենի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը:
Էլինա Դանիելյանը մրցավեճի կբռնվի հնդիկ Համպի Կոներուի (2621), չին շախմատիստուհիներ Հոու Յիֆանի (2571), Ժաո Հուեյի (2508) եւ Շեն Յանգի (2448), բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի (2557), շվեդուհի Պիա Կրամլինգի (2548), ֆրանսուհի Մարիա Սեբագի (2529), վրացի Մայա Չիբուրդանիձեի (2516), Քաթարը ներկայացնող Ժու Չենի (2496), ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի (2362) եւ թուրք Էմրե Յիլդիզի (2214) հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ