Այս համոզմանն է եզրահանգել տորոնտոյաբնակ բժիշկ եւ հասարակական գործիչ, «Կանադացիներն ընդդեմ ստրկության եւ տանջանքների Սուդանում» հասարակական կազմակերպության հիմնադիր Նորման Էպստայնը, որն իր տեսակետն է արտահայտել «Գեստ վոյսի» մարտի 5-ի համարում:
«Կեղծ բարեպաշտությունն իր գագաթնակետին է հասել Թուրքիայում, որը մարդու իրավունքների ամենակասկածելի տարեգրությունն ունի», գրում է նա ի պատասխան Թուրքիայի տարբեր վայրերում հայտնված «շներին թույլատրվում է մտնել. հրեաներին եւ հայերինՙ ոչ» լոզունգներին:
Վերջին իրադարձությունների լույսի ներքո նա կոչ է անում Իսրայելին վերանայել Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության պայմանները, որը կնքվել էր մի քանի տարի առաջ:
«Որպես հրեաներ մենք աչալուրջ պետք է լինենք եւ մեր ցասումն արտահայտենք ամեն անգամ, որ Հոլոքոսթի սատանայական ժխտողականները սկսեն գլուխ բարձրացնել եւ թունոտ ատելություն սերմանել: Բարոյապես անընդունելի է, որ Հոլոքոսթի մոխիրներից վերածնված մի ժողովուրդ մեղսակից դառնա, ինչքան էլ ակամա լինի այդ քայլը, մեկ ուրիշ ժողովրդի ցեղասպանության ժխտողականությանը: Դա հակասում է հրեական ոգու բուն էությանը», ավարտում է իր հոդվածը Նորման Էպստայնը:
Հ. Ծ.